Հայ երգեհոնահարներ
Աննա Բակունց
Ծնվել է 1971 թվականի հունիսի 27-ին։
Կրթություն
Ստացել է բարձրագույն երաժշտական կրթություն Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։ Ուսումը շարունակել է Գերմանիայում՝ Ռոստոկի բարձրագույն երաժշտական ակադեմիայում և Համբուրգի բարձրագույն երաժշտական ակադեմիայում։
Աշխատանքային գործունեություն
Աննա Բակունցը գործունեություն է ծավալում որպես երգեհոնահար և դասախոս։ Երկար տարիներ ներգրավված է համերգային և մանկավարժական գործունեության մեջ՝ հանդես գալով ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։
Ստեղծագործական գործունեություն
Մոտ 30 տարի զբաղվում է երգեհոնային երաժշտությամբ և ակտիվ համերգային գործունեություն է ծավալում որպես մենակատար երգեհոնահար։
Համերգներով և հյուրախաղերով հանդես է եկել Հայաստանում, Բելոռուսիայում, Ռուսաստանում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Դանիայում և Շվեյցարիայում։
Մասնակցել է Յոհան Սեբաստիան Բախի անվան երգեհոնային միջազգային մրցույթին Լայպցիգում (Գերմանիա), ինչպես նաև մի շարք հեղինակավոր միջազգային փառատոների, այդ թվում՝ Վահագն Ստամբոլցյանի անվան միջազգային երգեհոնային փառատոնին Հայաստանում, «Երգեհոնային դպրոցներ՝ Արևմուտք-Արևելք», «Սպիտակ գիշերների ռոմանտիկ երգեհոնները» (Սանկտ Պետերբուրգ) և «Ջազը մեծ երգեհոնով» (Չելյաբինսկ) փառատոններին։
Նրա ստեղծագործական հետաքրքրությունների առանցքում են Յոհան Սեբաստիան Բախի ստեղծագործությունները, գերմանական բարոկկո երաժշտությունը և 20-րդ դարի կոմպոզիտորների երկերը։
Կոչումներ և պարգևներ
Արժանացել է «Յոհան Սեբաստիան Բախ» մրցանակին՝ Բախի անվան միջազգային մրցույթում (Լայպցիգ, Գերմանիա)։
Ունի Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դոցենտի գիտական կոչում։