Երգեհոնային փառատոն 2024

Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային երաժշտության երկրորդ միջազգային փառատոնն անցկացվել է 2024թ. սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին։

Փառատոնի մեկնարկը տրվել է Կոմիտասի 155-ամյակին նվիրված համերգով: Փառատոնի շրջանակում համերգներ են անցկացվել Երևանում և ՀՀ երեք մարզում՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, Կապանի արվեստի պետական քոլեջում, Չարենցավանի Արամ Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցում և Գյումրու Սուրբ Նշան եկեղեցում:
Արտերկրից փառատոնին մասնակցեցին երգեհոնահարներ՝ Յոխեմ Շուրմանը/Նիդերլանդներ/,Էուջենիո Ֆաջանին/Իտալիա/, Պիտեր Քլայներտը/Գերմանիա/, Նարինե Սիմոնյանը/Ֆրանսիա/, Սալվատորե Պրոնեստին/ Իտալիա/ և Կոնստանտին Վոլոստնովը/Գերմանիա/:

Հայաստանի երգեհոնային դպրոցը ներկայացնում էին՝ Աննա Բակունցը, Թերեզա Ոսկանյանը, Արմեն Աղաջանյանը, Լուսին Սառաջյանը, Հարույթյուն Թագվորյանը, Կարինե Հովհաննիսյանը, Լուսինե Հարությունյանը, Վահագն Մարգարյանը, Արփինե Հարությունյանը, երիտասարդ երգեհոնահար Դավիթ Հովհաննիսյանը: Երգիչներ և երաժիշտներ՝ Մարի Մյուլլերը, սոպրանո/Ֆրանսիա/, Օլգա Վարդանյանը, դաշնամուր/Ուկրաինա/, Հեղինե Օհանյանը/սոպրանո/, Թերեզա Նաչարյանը/ջութակ/ և Նարեկ Ավագյանը/Ֆլեյտա/ իրենց կատարումներով զարդարեցին փառատոնը:

Փառատոնի ընթացքում անցկացվեցին վարպետության դասեր արտերկրից ժամանած երգեհոնահաներ՝ Յոխեմ Շուրմանի (Նիդերլանդներ) և Էուջենիո Ֆաջանիի (Իտալիա) կողմից:

Երգեհոնային երաժշտության երկրորդ միջազգային փառատոնն ամփոփվել է Ավետ Տերտերյանի 95-ամյակին նվիրված համերգով. հնչել է Տերտերյանի 1-ին սիմֆոնիան երգեհոնի, պղնձյա փողայինների, հարվածայինների, դաշնամուրի և բաս կիթառի համար։
Փառատոնն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։