Հայ երգեհոնահարներ
Դավիթ Հովհաննիսյան
Ծնվել է 2003 թվականի սեպտեմբերի 2-ին։
Կրթություն
Սովորում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիաի դաշնամուրային ֆակուլտետում՝ բակալավրի կրթական ծրագրով։
Աշխատանքային գործունեություն
Ծավալում է անկախ երաժշտական գործունեություն թվային հարթակներում, այդ թվում՝ YouTube-ում և այլ առցանց երաժշտական հարթակներում։
Ստեղծագործական գործունեություն
Դավիթ Հովհաննիսյանը զբաղվում է երաժշտական ստեղծագործությունների հեղինակմամբ, մշակումներով և հեղինակային աշխատանքների ներկայացմամբ թվային հարթակներում։
Երգեհոնային երաժշտությամբ զբաղվում է շուրջ 8 տարի։
Որպես երգեհոնահար՝ հանդես է եկել Հայաստանում, Ռուսաստանում և Գերմանիայում։ Մասնակցել է մի շարք հեղինակավոր միջազգային մրցույթների և փառատոնների, այդ թվում՝
- New York Classical Music Competition (ԱՄՆ) — Grand Prize, 2023
- DEBUSSY International Music Competition — Առաջին կարգի դափնեկիր, 2025
- WORLD’S BEST MUSICIANS COMPETITION (Լեհաստան) — Առաջին տեղի դափնեկիր
- Международный конкурс «Юный органист» (Ռուսաստան) — «Диплом за перспективу»
- Art Victory (Ռուսաստան) — Grand Prize
- Goodmesh (Նիդերլանդներ)
- Я Могу (Ռուսաստան) — Առաջին տեղի դափնեկիր
- Francesca Lebrun International Music Competition (Անգլիա) — Առաջին կարգի դափնեկիր
Մասնակցել է նաև Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային երաժշտության փառատոն-ի բոլոր երեք փառատոններին։
Սիրելի երգեհոնային կոմպոզիտորներն են Յոհան Սեբաստիան Բախը և Անտոնիո Վիվալդին։
Սիրված ստեղծագործություններից են Բախի «Տոկատ և Ֆուգա ռե մինոր»-ը, ինչպես նաև Վիվալդի–Բախ կոնցերտները։
Կոչումներ և մրցանակներ
Դավիթ Հովհաննիսյանը միջազգային մի շարք երաժշտական մրցույթների դափնեկիր է և արժանացել է Grand Prize, առաջին տեղի և առաջին կարգի դափնեկրի կոչումների տարբեր հեղինակավոր միջազգային մրցույթներում։