Հիրոկո Ինոյե
Հեղինակավոր միջազգային մրցույթների դափնեկիր Հիրոկո Ինոյեն հայտնի է ինչպես դասական բարոկկո երաժշտության, այնպես էլ ժամանակակից ստեղծագործությունների իր կատարումներով։
Իր բազմամշակութային փորձառությունից ելնելով՝ Հիրոկոն իր երգեհոնի մեկնաբանությունները լցնում է յուրահատուկ ոճով՝ երգոհոնը դիտարկելով որպես նվագախմբային գործիք: Իր վարպետությամբ նա ոչ միայն ցուցադրում է գործիքի բազմակողմանիությունը, այլև ճառագում է վառ երաժշտական էներգիա, որն արձագանք է գտնում ամբողջ աշխարհի ունկնդիրների մոտ: