Հայ երգեհոնահարներ
Լուսինե Հարությունյան
Ծնվել է 1974 թվականի փետրվարի 27-ին Երևանում։
Կրթություն
Սովորել է Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանում, ինչպես նաև Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։
Աշխատանքային գործունեություն
Լուսինե Հարությունյանը գործունեություն է ծավալում որպես երգեհոնահար, նվագակցող և դասախոս։ Երկար տարիներ ակտիվորեն ներգրավված է երաժշտական և մանկավարժական ոլորտներում։
Աշխատում է Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջում՝ որպես դաշնամուրի դասախոս, ինչպես նաև երգչախմբի և վոկալ համույթի նվագակցող։
Ստեղծագործական գործունեություն
Ավելի քան 30 տարի զբաղվում է երգեհոնային երաժշտությամբ և հանդես գալիս որպես երգեհոնահար։
Համերգներով հանդես է եկել Հայաստանում, Ռուսաստանում, Մեծ Բրիտանիայում, Չեխիայում և Բելոռուսիայում։
Մասնակցել է Լ. Ռոյզմանի անվան I միջազգային մրցույթին, որտեղ արժանացել է II մրցանակի, ինչպես նաև Վահագն Ստամբոլցյանի անվան I, II և III միջազգային փառատոններին Հայաստանում։
Ստեղծագործական գործունեության կարևոր ուղղություններից են նաև մանկական համերգ-ներկայացումները՝ միտված դասական և երգեհոնային երաժշտության հանրահռչակմանը։
Սիրելի երգեհոնային կոմպոզիտորներն են Յոհան Սեբաստիան Բախը։
Կոչումներ և պարգևներ
Գիտությունների թեկնածու։