Ռոտերդամի քաղաքային երգեհոնահար Ադրիան Հուկը ելույթ է ունեցել Չարենցավանում

Blog Detail Image

Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային երաժշտության 3-րդ միջազգային փառատոնի շրջանակում նոյեմբերի 19-ին Չարենցավանի Արամ Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցում կայացել է համերգ, որի ընթացքում ելույթ են ունեցել Ռոտերդամի քաղաքային երգեհոնահար Ադրիան Հուկը և հայ երգեհոնահար, կոմպոզիտոր Հովհաննես Մանուկյանը։

Երեկոյի ընթացքում հնչել են Բախի, Շումանի, Գերշվինի և Հովհաննես Մանուկյանի ստեղծագործությունները։