Հայ երգեհոնահարներ

Վահագն Մարգարյան

Speaker Detail Image

Ծնվել է 1986 թվականի նոյեմբերի 30-ին Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում։

Կրթություն

Ստացել է բարձրագույն երաժշտական կրթություն՝ ավարտելով Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրի և երգեհոնի բաժինը։

Աշխատանքային գործունեություն

2012 թվականից աշխատում է Չարենցավանի Արամ Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցում՝ որպես տնօրեն և երգեհոնի դասատու։

Երգեհոնային արվեստով զբաղվում է 1997 թվականից՝ ակտիվ գործունեություն ծավալելով որպես երգեհոնահար և նպաստելով Հայաստանում երգեհոնային մշակույթի զարգացմանն ու տարածմանը։

Ստեղծագործական գործունեություն

Ստեղծագործական գործունեության շրջանակում հանդես է եկել համերգներով Հայաստանում և Ռուսաստանում։ Մասնակցել է Թարիվերդիևի անվան միջազգային մրցույթին և Վահագն Ստամբոլցյանի անվան փառատոնին։

Սիրելի երգեհոնային կոմպոզիտորներն են Յոհան Սեբաստիան Բախ, Ֆելիքս Մենդելսոն, Սեզար Ֆրանկ, Ֆրանց Լիստ և Ֆրանսիս Պուլենկ։ Առանձնահատուկ տեղ ունի նաև հայ հոգևոր երաժշտությունը։